Փառատոնի կայքի ընդհանուր դրույթներ և պայմաններ
Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն փաստաթուղթը սահմանում է փառատոնի պաշտոնական կայքում տոմսերի գնման, օգտագործման և կայքի օգտագործման հիմնական պայմանները։
1.2. Կայքում տոմս գնելով, օգտատերը հաստատում է, որ ընդունում է նշված պայմանները։
Տոմսերի գնում և առաքում
2.1. Տոմսերի վաճառքը իրականացվում է բացառապես առցանց։
2.2. Տոմս ձեռք բերելու համար օգտատերը պետք է տրամադրի վավեր էլեկտրոնային փոստի հասցե։
2.3. Գնման ավարտից հետո թվային տոմսը ուղարկվում է գնորդի տրամադրած էլ. հասցեին։
- Տոմսերի չեղարկում և վերադարձ
3.1. Տոմսերը գնման պահից հետո վերադարձի ենթակա չեն։ 3.2. Գնորդը կարող է իր գնած տոմսը փոխանցել այլ անձի։
3.3. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում գնորդի կողմից սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում։
- Կայքի օգտագործման պայմաններ
4.1. Օգտատերը պարտավորվում է կայքը օգտագործել միայն օրինական նպատակներով։
4.2. Կայքում առկա տեղեկատվությունը չի կարող օգտագործվել առանց կազմակերպչի գրավոր համաձայնության։
4.3. Կազմակերպիչն իրավունք ունի փոփոխել կայքի բովանդակությունը և պայմանները առանց նախապես ծանուցելու։
- Անձնական տվյալների պաշտպանություն
5.1. Գնորդի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեն օգտագործվելու է միայն թվային տոմսի առաքման համար։
5.2. Կազմակերպիչը երաշխավորում է, որ օգտատիրոջ տվյալները չեն փոխանցվի երրորդ անձանց առանց նրա համաձայնության։
- Կոնտակտային տվյալներ
6.1. Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել կազմակերպչի հետ՝
Էլ. փոստ: info@slacklife.am
Սույն պայմանները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակման պահից։
