Hell's Gorge

SlackLife Fest

ARMENIA

may

ԳՆԱՑՈՒՑԱԿ

ADVENTURE – 10.000 դրամ
Տեղում կարժենա 25.000դրամ

Ժայռամագլցում
Slackline
Պարանով թռիչք
Spacenet
Highline
Յոգա
Վրանային ճամբար
Խարույկ
DJ Party

GRAVITY – 5000 դրամ
գնել տեղում

Միայն մագլցողների համար իրենց անձնական գույքով։

+ Վրանային ճամբար, խարույկ, DJ Party

RELAX – 1000 դրամ
գնել տեղում

Միայն Վրանային ճամբար, խարույկ, DJ Party

Ի՞նչ է սպասվում ձեզ

Ի՞նչ է սպասվում ձեզ

Ժայռամագլցում

Ժայռամագլցումով զբաղվելու համար վերցրեք Ձեզ հետ սպորտային հարմարավետ հագուստ։ Մենք Ձեզ կտրամադրենք` ապահովման ամրագոտի և սաղավարտ

Պարանով Թռիչք

Պարանով թռիչքի համար եղեք պատրաստակամ ու խիզախ, մնացածը մենք կտանք։ ————————————
Պարանով Թռիչքի արժեքը առանձին Է*

Սփեյսնետ

Սփեյսնետի վրա բարձրանալու համար վերցրեք Ձեզ հետ սպորտային հարմարավետ հագուստ։ Մենք Ձեզ կտրամադրենք` ապահովման ամրագոտի


Սլեքլայն

Եթե պլանավորում եք փորձել Slackline, ապա վերցրեք ձեզ հետ հարմարավետ սպորտային հագուստ ու հարթ տակացուներով սպորտային կոշիկներ

Յոգա

Յոգայի համար վերցրեք ձեզ հետ հարմարավետ սպորտային հագուստ և յոգայի կամ արշավային գորգ






Փառատոնի նպատակը

2018-ին երբ Step Slackliner Armenia ակումբը հանդես եկավ SlackLife Fest Armenia անունով, փառատոնի նպատակն է եղել ու կմնա այն, որ մարդկանց մոտեցնել բնությանը, ցույց տալ հնարավոր տարբերակները այն վայելելու ու չվնասելու ինչպես նաև տալ հնարավորություն փորձելու զանզան ակտիվ հանգստի տարբերակներ, որոնք առաջարկվում են փառատոնի շրջանակներում։ Հայաստանը ունի հսկայական պոտենցիալ ակտիվ հանգստով զբաղվելու ու առողջ ապրելակերպով ապրելու, փառատոնի շնորհիվ մասնակիցները միանգամից կարող են տեսնել/փորձել մի քանի սպորտաձևեր և գտնել թե որն է իրենց ավելի հոգեհարազատ ու որն է առավեկ հաճույք պատճառում։

Բացի այս ամենը, տարիների ընթացքում հանրության մեջ արմատացած է մի կարծրատիպ, որ էս բոլոր սպորտաձևերը անապահով են ու բոլորը ով դրանցով է զբաղվում կյանքի հետ է խաղ անում, ինչը թյուր ինֆորմացիա է։ Դրա համար փառատոնի օրերին մենք ամեն բան անում ենք մաքսիմալ ապահով ու անվտանգ, ինչպես նաև բացատրում ենք դրանց կարևորության մասին, նյութերի մասին թե ինչից են պատրաստված գույքերը որ ավելի լավ ու ճիշտ ինֆորմացիա ձեռք բերեն մասնակիցները։