Նկարագրություն

Արդեն 7 տարի է ինչ մեր փառատոնը ավանդույթ է դարձել, այս տարի էլ մեր նմանը չունեցող #SlackLifeArmenia փառատոնը կկազմակերպի Step Slackliners Armenia ակումբը իր աջակից ակումբների հետ համատեղ:

  • SlackLife Armenia փառատոնի ընթացքում Դուք կունենաք հնարավորություն փորձելու`

    • Ժայռամագլցում

    • Slackline

    • Highline

    • Rope jumping

    • Ակրո յոգա

    • Յոգա

    • Space net

    • Զանազան դասընթացներ

    Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կուղղորդի ու կսովորեցնի։

Պարանով Թռիչքի մասին

ADVENTURE փաթեթը ներառում է բոլոր սպորտաձևերը, բացի Պարանով թռիչքից։

(Տոմս գնած մասնակիցների համար պարանով թռիչքի արժեքը կզեղչվի 40%-ով և կկազմի 15.000դրամ (մշտական 25.000-ի փոխարեն):

Պետք է իմանալ

  • Ինչի՞ կարիք կունենաք միջոցառման ընթացքում։
    Վերցրեք Ձեզ հետ Ձեր սնունդը և ջուրը,
    Գիշերելու համար ձեզ անհրաժեշտ է քնապարկ, կարիմատ և վրան (կամ մեքենա ։) )
    Վերցրեք նաև տաք ու հարմարավետ հագուստ, Դժոխքում երեկոյան ցուրտ է լինում։շ
  • Ինչպե՞ս հասնել Դժոխքի ձոր։
    Եթե ցանկանում եք ինքնուրույն գալ, ապա կարող եք գալ Եղեգնաձոր կամ Վայք գնացող երթուղայիններով (շարժվում են 1-ին մասի շրջանաձև խաչմերուկի մոտից) կամ սեփական մեքենայով, հեծանիվով մինչև Զանգակատուն՝ չհասած աղբյուրի մոտ, այդտեղից ոտքով իջնել աջ՝ դեպի Դժոխքի ձոր՝ հետևելով նշաններին
  • Մեր ուղևորափոխադման ծառայությունից օգտվելու համար
    Երկկողմանի ուղղությունը կարժենա 7000 դրամ։ Գրանցվելու համար – 099728878
  • Պլանավորում եք այցելել գիշերակացով, բայց չունե՞ք վրան և քնապարկ։
    Վարձակալեք (անձնագրի պատճենով)՝ զանգահարելով – 094445633, 091470331

Կարևորի մասին

Եվ վերջում, խնդրում և պահանջում ենք բոլոր մասնակիցներին պատասխանատո՛ւ լինել բնության նկատմամբ, չաղտոտե՛լ, չփչացնե՛լ տարածքը և հետևել կազմակերպիչների խնդրանք-հրահանգներին: